Այդպես չի լինում․․․ կամ երեխաները, կամ գումար․․․ ամուսնուս ստորությունը սահմաններ չի ճանաչում

Ամուսնուս հետ ծանոթացա, երբ նա դեռ նոր էր հեռացել ծնողների տնից, գյուղից եկել էր քաղաք։ Սովորական գյուղացի տղա էր, առանձնապես ոչ մի բանով չէր տարբերվում։ Բայց ես նրան սիրահարվեցի մինչև ականջներիս ծայրը։ Այդ պահին 20 տարեկան էի, իսկ ապագա ամուսինս՝ 26։ Կես տարի հանդիպում էինք, չնայած նրան, որ հայրս դեմ էր։ Ի վերջո նա զիջեց, հանձնվեց, և մենք ամուսնացանք։

Кто в паре должен любить сильнее — www.wday.ru

Հայրս մեր քաղաքում բավականին հայտնի, ազդեցիկ մարդ էր։ Ուներ իր բիզնեսը, որը շարունակում էր ծաղկել և ավելի մեծ եկամուտ բերել։ Հայրս ամուսնուս ընդունեց իր մոտ աշխատանքի, բաժնետեր դարձրեց։ Շուտով ես հղիացա, զույգ երեխաներ ունեցա։ Ամբողջովին սուզվել էի երեխաների և կենցաղի հետ կապված հարցերի մեջ, ամուսինս էլ ամբողջ ժամանակն աշխատավայրում էր անցկացնում։

7 տարի անց հայրս ծանր հիվանդացավ և ցավոք, նրան հնարավոր չեղավ փրկել։ Բիզնեսն անցավ ամուսնուս ղեկավարության տակ, քանի որ հայրս ոչ եղբայր ուներ, ոչ որդի, իսկ փեսային նա հասցրել էր ծանոթացնել գործի բոլոր մանրուքներին։

5 ամիս անց ամուսինս հայտնեց, որ աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրներ կան․ պարտքեր է կուտակել, և հիմա չի կարողանում տակից դուրս գալ։ Ստիպված եղա վաճառել հորս բնակարանը, որ փրկենք բիզնեսը։ Ստացվեց, բայց դա էլ երջանկություն չբերեց մեր ընտանիք։ Ամուսինս օրեցօր հեռվանում էր ինձանից, Ոչ ես էի նրան պետք, ոչ էլ երեխաները։ Մի գեղեցիկ օր էլ նա հայտնեց, որ մեր հարաբերություններն ավարտված են և մենք պիտի տարբեր ճանապարհներով գնանք։ Դա ինձ համար ծանր հարված էր․

-Դու այլևս չես վարի հորս բիզնեսը։

Իսկ ամուսինս էլ․․․ միայն ծիծաղեց։ Պարզվեց, որ և մեր բնակարանը, և բիզնեսը նրա անունով է ձևակերպված։ Եթե նրան դատի տամ, ինձանից կխլի երեխաներին, քանի որ ես գործազուրկ տնային տնտեսուհի եմ։ Ամուսինս ինձ մի քանի օր ժամանակ տվեց․

Связалась с альфонсом и осталась без квартиры». История большого ...

Գնում եմ հանգստանալու, 3 օրից կվերադառնամ։ Իսկ դու էլ ընտրիր․ կամ երեխաները, կամ գումարը։

Հիմա նստած եմ ճամպրուկներիս դիմաց և արտասվում եմ․․․ ի՞նչ անեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: