Ամուսնուս համար դարձել եմ սպասուհի…սակայն այդպիսի ստորացում նրանից չէի սպասում

Ես շատ էի սիրում ամուսնուս, և ինչպես ինձ էր թվում, դա փոխադարձ էր: Նրա հետ ապրել էինք 5 տարի, ունենք 3 ամյա որդի: Դե ինձ երբեք չի մեծարել, ծաղիկներ նույնպես չի նվիրել, բայց ես կարծում էի, որ դա սովորական է, բոլորն են այդպես ապրում:

Ընդ որում ես միշտ փորձում էի նրա համար անթերի կին լինել. պատրաստում էի, մարքում, լվանում, զբաղվում երեխայի դաստիրակությամբ: Ինձ իսկապես թվում էր, որ բոլոր ընտանիքներն են այդպես ապրում:

Մի գեղեցիկ օր էլ սկսեցի նկատել, որ նա չափազանց մեծ ուշադրություն է հատկացնում մեր հարևան ամառանոցում բկավող երիտասարդ կնոջը: Նա նույնպես ամուսնացած էր, և երեկոյան մենք հավաքվում էինք, միասին ժամանակ անցկացնում: Սակայն ամուսինս…նա նրան այլ կերպ էր նայում:

Նա սլացիկ մարմնով, խնմաված կին էր: Իսկ ե՞ս: Ես ինձ հետևելու և խնամելու ժամանակ չունեի, ես ամբողջ ժամանակ կամ աշխատում էի, կամ տան գործերով և երեխայով էի զբաղված:

Ժամանակի հետ ամուսինս սկսեց ավելի հաճախ գնալ ամառանոց: Իսկ մի օր էլ, երբ ինձ անհրաժեշտ էր նրա օգնությունը, նա գնաց այդ կնոջ մոտ՝ ասելով, որ նրան նույնպես պիտի օգնի: Ես այդ ժամանակ չդիմացա, և ասացի այն ամենը, ինչ մտածում եմ նրա մասին.

-Իսկ ի՞նչ էիր կարծում, պիտի քեզ ձեռքերիս վրա ման տա՞մ: Դու իմ կինն ես և վերջ: Քո տեղը՝ խոհանոցն է: Եվ ինձ կին է պետք, այլ ոչ թե ներկված թիթիզիկ:

Սակայն երբ ես կրկին խնդրեցի օգնել, նա ասաց.

-Ի՞նչ ես ուզում ինձանից: Հանգիստ թող: Դուրդ չի գալիս, գնա՛ այստեղից:

Ես չեմ կարող նկարագրել զգացմունքներս, որ ապրեցի այդ պահին: Հենց նույն օրը հավաքեցի իմ ու երեխայիս իրերը և ընդմիշտ հեռացա: Այդ օրվանից անցել է 4 տարի: Լիովին այլ կյանքով եմ ապրում. ունեմ լավ աշխատանք, բարձր աշխատավարձ և հիանալի որդի, որի մասին հայրը, ցավոք, այլևս ոչ մի անգամ չի հիշել…

Like this post? Please share to your friends: