Ամուսնուս բարեկամներն ատում են մեզ՝ մեր թաքուն հարսանիքի պատճառով

Ամուսինս գյուղից է, նա ունի մոտ 300 բարեկամ: Երբ մենք որոշեցինք ամուսնանալ, սկսեցինք գումար կուտակել հարսանիքի համար: Սակայն թաքցրեցինք այդ փաստը բոլոր բարեկամներից: Սպասվող միջոցառման մասին գիտեին միայն մեր ընտանիքները:

Ամուսնուս ընտանիքում այսպես է ընդունված. կազմակերպում են շատ մեծ և շքեղ հարսանիք, նշում են 2-3 օր, սակայն հյուրերը բոլորն էլ հասարակ մարդիկ են, ով ինչ կարողանում նվիրում է. մեկը՝ մի պարկ կարտոֆիլ, մյուսը սեփական ձեռքերով պատրաստած ծաղկամաններ…Իսկ հարսանիքից հետո մնում է միայն վարկ, որը հետո տարիներով են մարում:

Իսկ մենք այդպես չէինք ուզում, և դրա համար էլ որոշեցինք, որ հարսանիքը կլինի շատ փոքր, ներկա կլինեն 12-15 հոգի, իսկ հետո կմեկնենք հանգստի:

Похожее изображение

Այդպես էլ արեցինք. առավոտյան օրինականացրեցինք մեր հարաբերությունները, վերցրեցինք տեղեկանքը, մի քանի ժամ անցկացրեցինք սրճարանում՝ մեր ծնողների և ամենամտերիմների հետ, իսկ գիշերը մեկնեցինք հանգստի:

Այժմ ամուսնուս բարեկամները ատում են ինձ. ամեն հանդիպման ժամանակ նրանք երեսով են տալիս, որ իրենց չենք հրավիրել, ինձ չեն բարևում և անտեսում են, երբ հանդիպում ենք սկեսուրիս տանը:

Հիմա սկեսուրս էլ է սկսել նմանատիպ խոսակցություններ, ասում է, որ ամոթով մնացին, հանգստի գնալու փոխարեն պիտի հարսանիք անեինք:

Բայց մի՞թե մենք սխալ ենք, եթե ցանկացանք մեր գումարը ծախսել մեր հաճույքի համար, այլ ոչ թե հարյուրավոր բարեկամների կերակրելու: Չէ որ մեր հարսանիքը՝ մեր օրն է, մեր տոնը, այլ ոչ թե նրանց:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: