Ամուսինս պահանջեց, որ երեխա ունենամ…իսկ հիմա զղջում եմ, որ համաձայնվեցի…

Ես 22 տարեկան եմ, ամուսնացած եմ: Շուտով որդիս կդառնա 1 տարեկան: Այնպիսի տպավորություն է, որ սա կանացի երջանկությանն է գրավականն է, բայց իրականում ինձ զգում եմ՝ ինչպես դժոխքում:

Картинки по запросу "Муж настоял на рождении ребенка. А теперь не хочет участвовать в воспитании сына""

Ամուսինս ինձանից 10 տարով մեծ է: Ծանոթացել ենք համալսարանում, նա ասպիրանտ էր: Ի տարբերություն իմ հասակակիցների՝ նա լուրջ էր, կայացած, պատրաստ էր ընտանիք կազմելու:

Մի տարի հանդիպելուց հետո՝ ամուսնացանք: Ես ի սկբանե ասացի, որ դեռ չեմ ուզում երեխաներ, ապագայում անպայման կունենամ, բայց միայն համալսարանն ավարտելուց հետո: Ասացի, որ չեմ ուզում այսքան վաղ տարիքից փակվել տանը և օրուգիշեր անցկացնել երեխայի հետ: Ամուսինս միայն ծիծաղեց ասածիս վրա: Նա վստահեցրեց, որ ինձ հետ հավասար, եթե ոչ ավել, կօգնի երեխայի խնամքի հարցում, նրա հետ և կզբոսնի, և կկերակրի, իսկ ես կկարողանամ սովորել:

2 ամիս անց իմացա, որ հղի եմ: Խուճապի մեջ էի, ամուսինս նորից հանգստացրեց ինձ, ասաց, որ ամեն ինչ լավ կլինի:

Նա այնքան անկեղծ էր խոսում, որ չէի կարող չվստահել նրան: Հղիության ընթացքում ինձ իսկապես երջանիկ էի զգում, ամուսինս նույնիսկ համաձայնվեց գալ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի, առանց դժգոհելու վճարեց դրա համար:  Համալսարանում տարեկետում վերցրեցի, մտածեցի, որ մինչև երեխան շատ փոքր լինի, տանը կպարապեմ, որ չմոռանամ անցած նյութերը, իսկ հետո էլ 1-2 տարի անց կշարունակեմ սովորելը:

Երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ փոխվեց: Ամուսինս բացարձակապես ինձ չի օգնում, ոչ մի հարցում: Ամբողջ տան հոգսը, երեխան…ամեն ինչ ընկել է ուսերիս: Ամուսինս նույնիսկ չի ուզում որդուն գրկել, ինձ էլ ասում է որ ոչ մի դժվար բան չկա, երեխան միայն ուտում է և քնում: Իսկ ինքն այսքան ժամանակ ոչ մի անգամ ոչ լողացրել է որդուն, ոչ էլ տակդիրը փոխել:

Картинки по запросу "Муж настоял на рождении ребенка. А теперь не хочет участвовать в воспитании сына""

Չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ գնացել ընկերուհիներիս հետ, այլ ոչ թե երեխայի հետ զբոսնելու: Ամուսինս ասում է, որ երեխային խնամելը կնոջ գործն է, իսկ ինքը կսպասի, մինչ որդին կմեծանա, և միայն այդ ժամանակ կզբաղվի նրա դաստիրակությամբ:

Սարսափելին այն է, որ ամուսինս սկսել է երեսով տալ, որ միայն ինքն է գումար վաստակում: Բայց չէ որ ես հիմա չեմ կարող աշխատել:

Էլ ին՞չ ընտանիք ենք մենք, եթե որդուս հայր է պետք, ինձ էլ օգնություն, որ գոնե մի քիչ ազատ ժամանակ ունենամ: Որդուս սիրում եմ, բայց ինձ համար իսկապես շատ դժվար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: