Ամենաստոր մայրն եմ․․․համոզված եմ դրանում․․․բայց գիտեմ, որ ճիշտ եմ վարվել

Վերջերս ամերիկուհի գրող, նաև երեք մայրերի  մայրիկ Ջեյմի Պրիմակ Սալիվանը ֆեսյբուքում հայտնեց, որ ինքը «աշխարհի ամենաստոր մայրն է»։ Շատերի մոտ դա շոկ առաջացրեց, քանի որ սկզբում ինչ ասես կարելի է մտածել՝ լսելով այդ արտահայտությունը։ Կարծում ենք, ավելի լավ կլինի, եթե ինքներդ ծանոթանաք հրապարակման բովանդակությանը․

Похожее изображение

«Այսօր ես ինձ զգացի աշխարհի ամենաստոր մայրը։ Ես երեխաներիս տարել էի զբոսանքի, իսկ ընթրիքից հետո մտանք սրճարան՝ պաղպաղակ ուտելու։ Նրանք պաղպաղակ ընտրեցին, և մենք սպասեցինք մոտ 5 րոպե, մինչ կհասնի մեր հերթը։ 

Похожее изображение

Մատուցողուհին, որ սպասարկում էր մեզ, մոտ 17 տարեկան էր։ Նա հարցրեց երեխաներին, ով ինչ պաղպաղակ է պատվիրել, և  յուրաքանչյուրին շատ հոգատար տվեց իր պատվերը։ Երեխաներիցս ոչ մեկը նույնիսկ չնայեց նրան, ոչ ոք շնորհակալություն չհայտնեց։ Ոչ ինձ, ոչ աշխատողին։ Կարծես այդպես էլ պիտի լիներ։

Ես մտքումս հաշվեցի մինչև 10-ը, բայց երեխաներս պաղպաղակները բռնած՝ դուրս եկան սրճարանից։ Ես ու մատուցողուհին նայեցինք իրար և կարծես միևնույն բանի մասին մտածեցինք։ Ես գնացի երեխաներիս հետևից, վերցրեցի նրանց ձեռքից պաղպաղակները և, ի զարմանս նրանց, դրանք գցեցի աղբամանի մեջ։ Բնականաբար, երեքն էլ սկսեցին արտասվել, հիստերիա սկսվեց, բայց ես պատրաստ էի դրան։ Լուռ մնացի՝ մինչև որ նրանք հանգստացան և հասկացան, որ իրենց ինչ-որ բան եմ ուզում ասել։

Похожее изображение

Ես բացատրեցի երեխաներիս, որ գուցե մի գեղեցիկ օր էլ նրանց նույնպես բախտ վիճակվի աշխատել սրճարանում՝ ինչպես և այն աղջիկը։ Եվ եթե երեխաներիցս մեկը մատուցող դառնա, կուզենամ, որ մարդիկ նկատեն իրեն։ Նայեն աչքերի մեջ և շնորհակալություն հայտնեն, քանի որ դրա մեջ է կայանում մարդկային տարրական արժանապտվությունը։

Այնպես որ ես այսօր աշխարհի ամենաստոր մայրիկն եմ։»

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: