Ահա այսպես…սկեսուրս հայտնեց, որ այսուհետ իմ երեխաները՝ իր «իսկական» թոռները չեն

Արդեն 6 տարի ամուսնացած եմ: Սկեսուրս և սկեսրայրս ինձ հարազատ դստեր պես  են ընդունել: Սկեսուրս շատ բարի և իմաստուն մարդ է, ինձ երբեք անտակտ նկատողություններ չի արել: Եթե ինչ-որ խնդիր էր առաջանում, նա փորձում էր դրա մասին խոսել և լուծում տալ ամենամեղմ կերպով: Ամուսնուս քույրը ամուսնացել է 1 տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում չեմ զգացել տարբերություն՝ իմ և նրա հանդեպ վերաբերմունքի միջև:

Картинки по запросу Мои дети будут «ненастоящими внуками» для моей свекрови.

Մեկը մյուսի հետևից ծնվեցին մեր երեք երեխաները: Ամուսնուս ծնողները խենթանում էին նրանց համար: Սկսեսուրս անդադար կրկնում էր, որ երազում էր, որ իր աղջիկն էլ ամուսնանա, երեխաներ ունենա:

Շուտով այդպես էլ եղավ: Անցյալ տարի տալս ամուսնացավ, իսկ 2 ամիս առաջ ծնվեց նրա առաջնեկը: Մենք բոլոր անհամբերությամբ էինք սպասում այդ իրադարձությանը, նույնիսկ իմ երեխաներն էին ամեն օր հարցնում, թե երբ է ծնվելու իրենց փոքր եղբայրը:

Похожее изображение

Իսկ երկու օր առաջ էլ սկեսուրս ասաց մի բան, ինչը ինձ շատ ցավեցրեց: Զրույցի ընթացքում նա ասաց.

-Այ հիմա երջանիկ եմ, վերջապես իսկական թոռ էլ ունեացա:

Երբ ես զարմացած նայեցի նրան, շարունակեց.

-Մի՞թե հարսի և դստեր երեխաները կարող են հավասար լինել: Բայց ես ձեր երեխաներին էլ եմ շատ սիրում:

Ձևացրեցի, թե իբր ոչինչ չի եղել, բայց հոգուս խորքում մեծ ցավ ապրեցի: Չգիտեի, որ սկեսուրիս մտքով կարող է նման բան անցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: