Ինչպես լվանալ սրբիչները, որ դրանք դառնան անթերի սպիտակ՝ առանց եռացնելու և թանկարժեք քիմիա օգտագործելու

Հավանաբար, տանն ունեք այնպիսի սրբիչներ, որոնք այնքան էլ լավ վիճակում չեն: Հյութ, շոկոլադ, կարմիր գինի, ժանգ…խոհանոցային սրբիչները հաճախ են տուժում: Որքան էլ զգույշ լինեք, լաքաներից չեք խուսափի:

Ինչպես անել, եթե սրբիչների տեսքը ձեզ դուր չի գալիս: Խանութում վաճառվող լաքահանիչները բավականին թանկարժեք են, սակայն միշտ չէ, որ դրանք ապահովում են ցանկալի արդյունք:

Այսօր կներկայացնենք երկու շատ հզոր միջոց՝ սրբիչներն անթերի մաքուր լվանալու համար:

Ձեթի օգնությամբ

Եռացող ջրի մեջ ավելացնել 2ճ.գ. չոր սպիտակեցուցիչ, այն վաճառվում է խանութներում, կես բաժակ լվացքի փոշի և 2 ճ.գ. ձեթ: Ստացված լուծույթի մեջ դնել չոր կեղտոտ սրբիչները, հանել կրակից և թողնել՝ մինչ լիարժեք սառելը: Անհյատ է, թե ինչ ռեակցիաներ են տեղի ունենում, սակայն դա կարևոր չէ, քանի որ սրբիչների մարությունն ապահովված է:

Картинки по запросу Как сделать полотенца идеально белыми

Պերմանգանատի՝ մարգանցովկայի օգնությամբ

Երկու դույլերի մեջ եռման ջուր լցրեք՝ յուրաքանչյուրի մեջ մոտ 5լ: Մեկի մեջ ավելացրեք տնտեսական օճառի մոտ 1/4 մասը՝ մանրացրած վիճակում, իսկ մյուսի մեջ՝ 3-5 հատիկ պերմանգանատի բյուրեղ:

Երկու լուծույթները իրար խառնեք՝ մինչ փրփուր կառաջանա: Մեջը դրեք կեղտոտ սրբիչները և թողեք 6-8 ժամ:

Like this post? Please share to your friends: