Պատրաստեք մազերի համար այս կախարդական դիմակը, թողեք 15 րոպե…արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ

Առողջ, խնամված մազերը՝ կնոջ գլխավոր զարդարանքն են: Շատ կոսմետիկ միջոցներ բավականին թանկ արժեք, սակայն ոչ միշտ են ապահովում ցանկալի արդյունք:

Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստվող դիմակ, որն իր արդյունավետությամբ կարող է մրցել ցանկացած թանկարժեք բուժիչ միջոցի հետ: Շատ հեշտ է պատրաստվում:

Картинки по запросу "Приготовь эту волшебную маску для волос, нанеси на 15 минут. Ты поразишься эффекту!""

Այս դիմակը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մազերի համար: Բուժիչ արդյունքի հասնելու համար կիրառեք դիմակը 4 օրը մեկ՝ 6 շաբաթվա ընթացքում: Նկատելի արդյունք կլինի առաջին իսկ օգտագործումից հետո, իսկ կուրսի ավարտից հետո ձեր մազերը կլինեն առողջ և գեղեցիկ:

Անհրաժեշտ է.

  • 1թ.գ. դարչին
  • 1ճ.գ. մեղր
  • 50-60մլ ձիթայուղ

Կողմնորոշվեք ըստ ձեր մազերի երկարության, եթե երկար են, ապա կարող եք ավելացնել բաղադրիչների չափաբաժինը:

Ինչպես պատրաստել դիմակը.

Ձիթայուղը լցնել փոքր կաթսայի մեջ և տաքացնել կրակի վրա մինչ 60 աստիճանի:

Հանել կրակից և ավելացնել դարչինն ու մեղրը: Լավ խառնել: Թողնել, որ գոլանա:

Կիրառման եղանակ.

Ստացված խառնուրդը քսել գլխամաշկին՝ փափուկ խոզանակի օգնությամբ: Մնացած խառնուրդն էլ քսել մազերին՝ ողջ երկարությամբ: Գլուխը ծածկել տոպրակով և սրբիչով փաթաթել: Թողնել 15 րոպե: Գլուխը լվանալ շամպունով:

Այս հրաշալի դիմակը ձեր մազերին կհաղորդի առողջ տեսք և փայլ:

Եղեք առողջ և գեղեցիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: