ՈՒշադրություն դարձրեք։ Քաղցկեղը լուրջ հիվանդություն է, որից ոչ ոք ապահովագրված չէ։ Բնականաբար, պետք է փորձել անել ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է, հիվանդության առաջցման ռիսկը նվազեցնելու և կյանքին սպառնացող վտանգից խուսափելու համար։ Այնուամենայնիվ, մենք անգիտակցաբար վնասում ենք մեր առոջղությանը և բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղի և այլ հիվանդությունների ի հայտ գալու վտանգը։
Համաձայն հետազոտությունների արդյունքներին, մեծ մասամբ դեպքերում կրծքագեղձի քաղցկեղ եղել է այն կանանց մոտ, ում սննդակարգը հագեցած է եղել յուղոտ կաթնամթերքով։
Քաղցկեղի բջիջների աճը խթանվում է էստրոգեն հորմոնի կողմից։ Էստրոգենը առաջանում և պահպանվում է ճարպի բջիջների մեջ։ Փորձագետների մեծամասնությունը վստահեցնում է, որ ցանկալի է օգտագործել ցածր յուղայնությամբ կաթնամթերք։
Մասնագետները փորձում են ապացուցել, որ յուղոտ կաթնամթերքի օգտագործումը իսկապես բարձրացնում է քաղցկեղի առաջացումը և կրկնվելը։
Ահա մթերքների ցանկ, որոնք ներառվել են ուսումնասիրությունների մեջ․
- կովի կաթ
- խտացրած կաթ
- պաղպաղակ
- եփովի կրեմ
- պանիր
- յոգուրտ
- կարագ
Ահա մի քանի խորհուրդ, որոնց պետք է հետևել՝ ընդհանուր առողջական վիճակը բարելավելու համար․
- սկսել առողջ սնվել՝ բացառելով մշակված մթերքը և շաքարավազը
- բացառել ալկոհոլը
- վերահսկել մարմնի քաշը
- կանոնավոր կերպով կատարել վարժություններ
- չծխել
- ընդունել բժիշկի կողմից նշանակված դեղամիջոցները և կատարել ցուցումները։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը