Աղի և շաքարավազի համադրությունը լավագույն միջոցն է նրանց համար, ովքեր անքնությամբ են տառապում: Իմացեք, թե ինչպես կարելի է այս մեթոդի շնորհիվ արագ քնել:
Քրոնիկ անքնությունն ազդում է քնի որակի վրա, և ժամանակի հետ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ: Այդ դեքպում մարդը կարող է դժվարությամբ քնել կամ չքնել ողջ գիշեր, արթնանալ մի քանի անգամ: Արդյունքում հաջորդ օրը նա ունենում է էներգիայի պակաս: Ֆիզիկական և էմոցիոնալ սթրեսն անքնության հիմնական պատճառներից մեկն է:
Աղի և շաքարավազի համադրումը թույլ է տալիս վերահսկել սթրեսի հորմոնները և օգնում է քնել:
Բոլորիս էլ հայտնի է, որ աղի և շաքարավազի չափից ավել օգտագործումը վնաս է հասցնում օրգանիզմին, սակայն չափավոր քանակությամբ դրանց համադրությունն օգնում է.
պայքարել սթրեսի դեմ
լավացնել իմունիտետը
ավելի շատ էներգիա ստանալ
թեթևացնել գլխացավը
Բաղադրիչներ.
- 1ճ.գ. ոչ ռաֆինացված ծովի աղ
- 5թ.գ. շագանակագույն շաքարավազ
Խառնեք աղն ու շաքարավազը և խառնուրդը դրեք ստերիլիզացված բանկայի մեջ: Վերցրեք մի քիչ խառնուրդ և քնելուց առաջ դրեք լեզվի տակ, թույլ տվեք, որ այն դանդաղ լուծվի:
Փորձեք այս միջոցը և կկարողանաք ազատվել լարվածությունից և հանգիստ քնել: