Բերանից տհաճ հոտը կարող է ունենալ տարբեր պատճառներ: Այսօր կներկայացնենք բնական անվնաս միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այդ խնդիրը:
Ահա հոտի առաջացման պատճառներից մի քանիսը.
- նշագեղձերի բորբքում
- մթերքի մի քանի տեսակներ
- լնդերի հիվանդություններ
- բերանում ինֆեկցիաներ
Ահա շատ պարզ միջոցներ, որոնք օգտակար են և արդյունավետ՝ բերանից տհաճ հոտից ազատվելու հարցում:
Կանաչ կամ սև թեյ
Երկու տեսակի թեյերն էլ օգնում են ազատվել բերանում առկա բակտերիաներից, որոնք էլ տհաճ հոտի պատճառ են հանդիսանում:
Ջուր
Ջուրը կարող է լինել շատ լավ տնական միջոց՝ բերանից տհաճ հոտից ազատվելու համար: Եթե օգտագործեք անհրաժեշտ քանակությամբ ջուր, ապա բերանում բակտերիաներ չեն հասցնի կուտակվել:
Արևածաղկի սերմեր
Հիանալի միջոց՝ բերանից տհաճ հոտը վերացնելոը համար: Սերմերը կարելի է ընդունել ջրի հետ միասին՝ անմիջապես արթնանալուց հետո:
Նարինջ
Նարինջը պարունակում է ցիտրուսային թթու, որը ոչնչացնում է բերանի բակտերիաները: Նարինջը նաև կօգնի խոնավ պահպանել բերանի խոռոճը, ազատվել տհաճ հոտից:
Թեյի ծառի յուղ
Սա կարելի է համարել լավագույն միջոցը՝ բերանից տհաճ հոտի դեմ պայքարում: Սա վարկենապես կապահովի հոտի նվազում:
Կանաչ թեյի յուղ
Ավելացրեք սա ատամի մածուկին և մոռացեք վերը նշված տհաճ խնդրի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը