Ինչպե՞ս ճիշտ լվանալ վարսերը. բոլորն են անում այս սխալները

Մի՞թե հնարավոր է վարսերը սխալ լվանալ: Պարզվում է, կարելի է: Աղջիկները, բնականաբար, ուզում են, որ իրենց վարսերն անթերի տեսք ունենան, բայց դա կախված է դրանք խնամելուց: Անշուշտ, կապ ունի այն, թե դիմակներ օգտագործում եք, թե ոչ, ժամանակին կտրում եք ծայրերը, որակյալ խնամող միջոցներ եք օգտագործում: Դրան բոլորն են ուշադրություն դարձնում:

Իսկ ահա գլուխը լվանալը, որպես կանոն, երկրորդ պլան է անցնում, և ասյտեղ սկսում են սխալները…

 

Սխալ 1. Դուք վարսերը չորացնում եք սրբիչով

Տրորելուց վարսերի կառուցվածքը վնասվում է: Ավելի լավ է սրբիչը թողնել գլխին, որ այն ներծծի խոնավությունը:

Սխալ 2. Դուք չարաշահում եք շամպունի քանակը

Շատ՝ չի նշանակում լավ: Համենայն դեպս, դա վերաբերում է շամպունին և բալզամին:

Սխալ 3. Ձեր գլուխը շատ ագրեսիվ եք լվանում

Բոլոր շարժումները պիտի սահուն և նուրբ լինեն:

Սխալ 4. Դուք շատ եք շտապում

Եվ վատ եք լվանում արմատները: Բայց բոլոր խնդիրները արմատներից են սկսում:

Սխալ 5. Դուք երբեք բալզամ չեք օգտագործում

Իզուր: Բալզամը վարսերին փայլ է տալիս, միայն թե բալզամը քսեք ոչ թե  արմատներին, այլ ծայրերին:

Սխալ 6. Դուք հազվադեպ եք լվանում վարսերը

Սա շատ անհատական է: Կողմնորոշվեք ըստ ձեր վարսերի տեսակի: Չոր վարսերը հաճախ լվանալը նույնքան վնասակար է, որքան և յուղոտ վարսերը՝ հազվադեպ:

Սխալ 7. Դուք տաք ջրով եք լվանում

Տաք ջուրը՝ առողջ վարսերի թշնամին է:

Սխալ 8. Դուք վարսերը մշտապես չորացնում եք վարսահարդարիչով

Դա շատ հարմար է, բայց երբ վարսերը թաց են, ավելի լավ է թողնել, որ բնական ճանապարհով չորանան, իսկ վերջում կարելի է հարդարել:

Ինչպես տեսնում եք, շատ պարզ գործողություններ են, կարելի է վերանայել ձեր վերաբերմունքը վարսերի հանդեպ, և դրանց վիճակը շատ ավելի լավը կլինի:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: