Ամենահասանելի, բայց շատ հզոր դեղամիջոցը ձեր սառնարանում է․ ահա թե ինչ բուժիչ հատկություններ ունի սովորական հավկիթը

Հավկիթը շատ սննդարար և օգտակար մթերք է, սակայն քչերը գիտեն, որ այն ունի հզոր բուժիչ հատկություններ։ Ահա դրա կիրառման մի քանի եղանակ։

Միջոց հազի դեմ

Խառնել 2ճ․գ․ որակյալ կարագ, 2 թարմ դեղնուց, 1թ․գ․ ալյուր և 2թ․գ․ բնական մեղր։ Ընդունել օրական 3-4 անգամ՝ 1թ․գ․ չափաբաժնով։

Երկարատև բրոնխիտի և բրոնխիալ ասթմայի դեպքում

  • 10 հավկիթի կեղևը չորացնել և փշրել՝ փոշի դարձնելով։
  • Քամել 10 կիտրոնի հյութ և լցնել փոշու վրա։
  • 10 օր պահել մութ տեղում, այնուհետև քամել մառլյայով։
  • 10 դեղնուցը հարել 10ճ․գ․ շաքարավազի հետ և ավելացնել 100մլ կոնյակ։
  • Խառնել կեղևի փոշով կիտրոնի հյութը, շաքարավազով կոնյակն ու դեղնուցը։
  • Ընդունել օրական 3 անգամ՝ 1ճ․գ․ չափաբաժնով, ուտելուց 30 րոպե առաջ։
  • Սկսելով կուրսը՝ չմոռանաք հաջորդ բաժինը պատրաստելու մասին, որպիսի բուժումն ընթանա առանց դադարների։

Картинки по запросу "яйца При затяжных бронхитах и бронхиальной астме"

Մրսածության և հարբուխի դեպքում

500մլ թարմ տաքացրած կաթը խառնել թարմ հավկիթի հետ։ Ավելացնել 1թ․գ․ մեղր և 1թ․գ․ կարագ։ Լավ խառնել և խմել քնելուց առաջ։ Արդեն առավոտյան կզգաք, որ անհետացել է և հազը, և քթից արտադրությունը։

Картинки по запросу "яйца При затяжных бронхитах и бронхиальной астме"

Հոդացավերի դեպքում

Եփել ձուն, առանձնացնել դեղնուցը և վերցնել կեսը։ Դեղնուցի մյուս կեսն ու սպիտակուցը պետք չեն։

Տրորել դեղնուցը։

Կաթսայի մեջ 1 բաժակ ձեթ լցնել, փոքր կտոր մեղրամոմ դնել։

Փշրած դեղնուցը քիչ-քիչ ավելացնել եռացող ձեթին։

Սկզբում ձեթը շատ կբարձրանա, այնպես որ դեղնուցը լցնելու պահին կաթսան հանեք կրակից։

Սառեցրեք և քամեք կապրոնե քամիչով։

Հիվանդ հոդերին քսեք պատրաստած խառնուրդը և փաթաթեք բինտով  և տաք շարֆով։ Թողեք թրջոցը առնվազն 2 ժամ։

Քսուքը կարելի է պահել ապակե բանկայի մեջ՝ սառնարանում, մինչև 10 ամիս։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: