Ահա թե ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր նուռ ուտեք… այս մասին պիտի իմանան բոլորը

Իզուր չէ, որ նուռն անվանում են թագավորական միրգ: Ունիկալ բաղադրության և օգտակար հատկությունների մեծ քանակության շնորհիվ նուռը լայն կիրառում ունի բժշկության մեջ: Այն իր մեջ պարունակում է վիտամինային կոմպլեքս, որը մեծ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Նռան և նռան կորիզի օգտակար հատկությունները

Նռան կորիզի մեջ պարունակվում են յուղեր, որոնք վերականգնում են օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը:

Նուռը հանդիսանում է որպես բնական ինսուլին

Բարձրացնում է հեմոգլոբինը

Սակավարյունությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ,  խմել ջրով բացած 0,5 բաժակ նռան հյութ:

Նռան կեղևից թուրմը վերացնում է ցավը և ախտահանում է կոկորդը ստոմատիտի, ֆարինգիտի և անգինայի ժամանակ:

Իջեցնում է ճնշումը

Նուռն ուղղակի անհրաժեշտ է հիպերտոնիայով տառապող մարդկանց: Այն առանց օրգանիզմին վնսաելու իջեցնում է արյան ճնշումը:

Նյարդային համակարգը հնագստացնելու, անքնությունից և տագնապի զգացումից ազատվելու համար պետք է խմել թեյ՝ ավելացնելով նռան չորացրած սպիտակ թաղանթ:

Լավացնում է հիշողությունը

Պարզվում է, 4 շաբաթվա ընթացքում օրական 8գ նռան հյութի օգտագործումը նկատելիորեն լավացնում է վերբալ և տեսողական հիշողությունը:

Ազատում է բորբոքումները

Երիկամների, լյարդի, հոդերի, աչքերի և ականջների հիվանդությունների ժամանակ  բժիշկները խորհուրդ են տալիս նռան կեղևի 2թ.գ. մանրացրած նռան կեղևի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և եռացնել հեղուկը գոլորշու վրա՝ 30 րոպե: Խառնուրդը քամել և 1 բաժակ եռման ջուր ավելացնել: Խմել օրական 2-3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:

Պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից

Նռան հաճախակի օգտագործումը նկատելիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: