Վերջերս էր զորացրվել բանակից… Այդ օրն էլ ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը…

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մшհшցել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը եւ Շանթ Ժուռոյանը: NEWS.am-ին Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյան պատմեց, որ Մասիսը եւ Շանթը հարազատ եղբայրներ էին:

«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթшրի են ենթարկվել, Մասիսը տեղում մшհшցել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթшրը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,— պատմեց նախկին գյուղապետը:

Like this post? Please share to your friends: