Վաղվանից եղանակը կփոխվի․ Մինչև հուլիսի 24-ը ինչ եղանակ է սպասվում

Երևան քաղաքում՝


Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

 

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Like this post? Please share to your friends: