Երգչուհի Սիլվա Հակոբյանի սոցիալական էջերում հաճախակի կարելի է դուստրերի մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր տեսնել։
Այսօր էլ Սիլվան ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է փոքրիկ դստեր՝ Սառայի լուսանկարը և հայտնել, որ այսօր իր փոքրիկը դարձավ 1 տարեկան:
Նշենք, որ նախորդ տարի այս օրերին պատերազմական շրջան էր մեր երկրում: Սիլվա Հակոբյանը նորածին դստեր լուսանկարն էր հրապարակել և կից գրել էր.
«Երկար էի մտածում կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ,թե ոչ,բայց հասկացա,որ պետք է կիսվել ու թշնամուն ևս մեկ անգամ ապացուցել,որ մենք եղել ենք,կանք ու կշատանանք:
Բարով ես եկել լույս աշխարհ իմ Սառա: Թող քո ու մեր հրաշք մանուկների Ծննդով,խաղաղություն,սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան Աշխարհում»: