Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են.
Անդրանիկ Արշակի Անտոնյան,
Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյան,
Վաչագան Սարոյի Վարդանյան,
Նարեկ Կարենի Պողոսյան
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում