Չամիչով բուլկիները ստացվում են աներևակայելի համեղ: Դրանք թեթև են, անուշաբույր և հալվում են բերանում…
Բուլկիները շատ հեշտ են պատրաստվում, դրա համար պետք չէ պրոֆեսիոնալ խոհարար լինել, իսկ կարևորն այն է, որ պահանջվող բաղադրիչները ավելի քան հասանելի են բոլորին:
Անհրաժեշտ է.
- ալյուր՝ 400գ
- ջուր՝ 100մլ
- չամիչ՝ 100գ
- խմորիչ՝ 20գ
- շաքարավազ՝ 2ճ.գ.
- ձեթ՝ 2ճ.գ.
- շաքարի փոշի՝ 1ճ.գ.
Պատրաստման եղանակ.
- Տաք ջրով բաժակի մեջ լցնում ենք խմորիչը, 1ճ.գ. շաքարավազ և լավ խառնում ենք: Թողնում ենք 5-7 րոպե:
- Առանձին տարայի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում 1ճ.գ. շաքարավազը և խառնում: Իսկ հետո ավելացնում ենք նաև խոմրիչային զանգվածը և ձեթը: Սկզբում խառնում ենք գդալով, իսկ հետո խմոր ենք հունցում ձեռքով: Պատրաստի խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում ենք 2 ժամ, ցանկալի է որևէ տաք տեղում:
- Չամիչը լվանում ենք և սրբիչով չորացնում:
- Պատրաստի խմորին ավելացնում ենք չամիչը և խառնում: Խմորից փոքր գնդիկներ ենք պատրաստում և դնում նախապատրաստած ջեռոցի տապակի մեջ:
- Ջեռոցը տաքացնում ենք մինչ 180 աստիճան, իսկ բուլկիները թխում ենք 20-25 րոպե:
- Պատրաստի բուլկիներին շաքարի փոշի ենք ցանում և հյուրասիրում:
Բարի ախորժակ…