Նոյեմբերն ինչ եղանակով է սկսվում

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 1-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Like this post? Please share to your friends: