«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Երևանում օգոստոսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Oգոստոսի 18-ին և 20-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան 2-3մ/վ, օգոստոսի 17-20-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։