Հենց այդ օրն է տուն զանգել, մայրիկի հետ է խոսել․․․Մահացած զինծառայող Նարեկ Նազարյանը ընտանիքի միակ տղան էր…

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղից էր, ընտանիքի միակ տղան։

 

«Նարեկը 6-7 ամիս առաջ էր զորակոչվել, Սիսիանում էր ծառայում, տեղեկություններ կան, որ դեպքը հենց այնտեղ է եղել։ Նարեկը տան միակ տղան էր, իրենից փոքր քույր ունի։ Հայրը վարսավիր է, մայրը՝ տնային տնտեսուհի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գարգառի գյուղապետ Գոռ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որ Նարեկը հենց դեպքի օրն էր տուն զանգահարել․ «Դեպքից հետո գյուղում խոսում են, որ Նարեկը հենց այդ օրն է տուն զանգել, մայրիկի հետ է խոսել․․․ Նարեկը շատ յուրահատուկ, համեստ, շնորհքով, հարգանքով տղա էր, ծնողները շատ էին հպարտանում նրանով։ Վերջին անգամ ամռանն ենք տեսել, երբ արձակուրդ էր եկել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Like this post? Please share to your friends: