Ծիրանի մուրաբա…ամենահամեղը և անուշաբույրը

Ներկայացնում ենք շատ համեղ մուրաբայի բաղադրատոմս, որը մեծ հաճույք կպատճառի բոլորին:

Օշարակը ստացվում է անուշահոտ և խիտ: Ծիրանները պահպանում են գեղեցիկ տեսքն ու նուրբ համը: Պահպանեք բաղադրատոմսը, այն ձեզ միանշանակ պետք կգա:

Картинки по запросу Вкуснейшее янтарное варенье из абрикосов

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1կգ ծիրան՝ առանց կորիզի
  • 800գ շաքարավազ
  • 150մլ ջուր
  • 30մլ կիտրոնի հյութ

Սկսում ենք գործընթացը.

  • Առաջին հերթին ստերիլիզացնում ենք բանկաները և կափարիչները:
  • Հետո լավ լվանում ենք ծիրանը և չորացնում: Կտրում ենք մեջտեղից: Հանում ենք կորիզները և դնում կաթսայի մեջ:
  • Առանձին կաթսայի մեջ լցնում ենք ջուրը և շաքարավազը: Դնում ենք կրակին և հասցնում եռման աստիճանի: Ընդ որում պետք է անդադար խառնել:
  • ԱՎելացնում ենք կիտրոնի հյութը և շարունակում եփել շատ թույլ կրակի վրա 12 րոպե:
  • Պատրաստի օշարակը լցնում ենք ծիրանի վրա և փակում կաթսայի կափարիչը: Թողնում ենք 10 րոպե:
  • Այժմ քամում ենք օշարակը և կրկին եռացնում՝ 10 րոպե:
  • Օշարակը կրկին լցնում ենք ծիրանի վրա՝ այս անգամ թողնելով 20 րոպե:
  • Կրկնում ենք նույն գործընթացը:
  • Ընդհանուր առմամբ օշարակը եռացնելու գործընթացը կրկնում ենք 5 անգամ:
  • Վերջում օշարակը լցնում ենք ծիրանի վրա և եփում մինչև պատրաստ լինելը:
  • Լցնում ենք բանկաների մեջ և փակում: Բանկաները փաթաթում ենք տաք ծածկոցով:

Похожее изображение

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: