Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում. «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ հրշեջները պայքարում են կրակի դեմ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ 1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու պարեկները, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են խոտածածկ տարածքում և ծառերի մոտ առաջացած կրակի դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից և որոշ հատվածներ բավականին դժվարանցանելի են։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է, տրանսպորտային միջոցների շարժը ժամանակավորապես արգելվել է։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

 

Like this post? Please share to your friends: