
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 17-18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։