Երեկ Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, ինստագրամյան իր էջում հայտնել է, որ դստեր՝ Կարինայի 4 ամսականն է։ Լուսինը դստերը արքայադստեր պես է հագցրել ու հոլովակ նկարել։ Ինչպես ընտանիքում տեղի ունեցող մյուս տոները, այնպես էլ փոքրիկի հերթական ամսականը հատուկ թեմատիկայով է նշվել։
Հավելենք, որ Լուսինը իր առաջնեկի 40 օրականը ևս մեծ շուքով էր նշել։
Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարի: Լուսինի ամուսինը Արմեն Աղաբաբյանն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է։