Էվելինա Շահիրյանի թոռնուհու հարսանիքն է․․․ Բացառիկ կադրեր

Այսօր դերասանուհի Էվելինա Շահիրյանի ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանիքն է։ Դերասանուհու ինստագրամյան էջում հայտնվել են արարողությունից որոշ կադրեր։

Story բաժնում հրապարակած տեսանյութերում հարսնացուն  ցուցադրել է իր բարձր տրամադրությունն ու  գեղեցիկ զգեստը։ Էվելինան կրում է փքված թեւքերով եւ լայն շրջազգեստով նուրբ հանդերձանք, որը շեշտում է նրա բաց ուսերն ու պարանոցը։ Նրա կողքին են նաեւ տատիկը՝ Էվելինա Շահիրյանը, Նաիրա Շահիրյանը, մյուս ազգականներն ու ընկերները։

Հիշեցնենք, որ օրերս կայացել էր դերասանուհու Bride-To-Be միջոցառումը, որին ներկա են եղել նաեւ նրա հայտնի գործընկերուհիները։

Հավելենք, որ Էվելինայի ընտրյալը՝ Հովհաննեսը, դերասանուհուն անակնկալ առաջարկություն էր արել մայիսին՝ «Լավ Էլի» բենդի համերգի ժամանակ։

Like this post? Please share to your friends: