Զուռնա-դհոլ, ժպիտ և անկեղծ ուրախություն․․․ 44-օրյա պшտերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի որդու դուրսգրումը հիվանդանոցից

Սեպտեմբերի 15-ին լուսադեմին ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի որդին:

Ինչպես և Հայկը խոստացել էր` նա իր որդուն անվանակոչել է ի պատիվ Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աղաջանյանի:

3.390 գ քաշով, 51 սմ հասակով ծնված Ռոբերտը այսօր մայրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից:

Զուռնա-դհոլով, ուրախ և ջերմ մթնոլորտում, ինչպես նաև շքեղ ձևավորմամբ են դիմավորել փոքրիկին տանը:

Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Նշենք, որ Հայկն ու Տաթևը ամուսնացել են 2022 թվականի դեկտեմբերի 13-ին:

Like this post? Please share to your friends: