Ես լռում եմ, որ դուք չգժվեք… Իմ խոսքը ցավոտ է շատ… Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը երեկ լսարանի դատին է հանձնել «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն էին Սոֆի Դևոյանը և Զարուհի Բաբայանը: Մի շարք օգտատերեր նշել են, որ այժմ նման թողարկումների ժամանակը չէ, ինչին ի պատասխան Նազենին գրել է.

Նազենի Հովհաննիսյան. «Եթե ունենայի երկրորդ կյանք, երեւի չէի ընդունվի  Թատերական ինստիտուտ» - Bravo.am

«Ինձ մի գրեք. «հիմա ժամանակն է՝ Դևոյանների ընտանիքի կամ որևէ ուրիշ արվեստագետի մասին խոսելու: Թողարկումները նկարում ենք նախապես, երկար ու դժվար պրոցես է, ու խաղաղություն գոռալով՝ երկիրս հա տանում են անպատրաստ պատերազմների ու զոհերի… հա հանձնում են իմ երկրի լավագույն ու թանկագին հողերն ու մարդկանց, հա բանտարկում են ճիշտն ասողներին ու հայրենասեր մարդկանց, հա քարկոծում են խոսելու համար, հիմա ասեք՝ ում նկարեմ, որ բավարարվեք:

Ես կուզեի նկարահանել Գրիգորի Խաչատուրովին ու իր հերոսական պատումները անեի, բայց մարդուն բանտարկել են մոռացության են տալիս, իսկ դավաճանները ազատության մեջ՝ մատնում են երկիրս: Դե ասեք՝ ում նկարեմ: Հունիսին նկրաս կամուրջներս հա չէի կարողանում հանձնել ձեզ, որովհետև գերևարում էին հայ մարդկանց, բլոկադայի ու սովի ծայրագույն վիճակ էր Արցախում, հետո Արցախի հայաթափում ու մարդկանց սպանդ: Ես լռում եմ, որ դուք չգժվեք: Իմ խոսքը ցավոտ է շատ»:

Like this post? Please share to your friends: