Եղբայրը Վաչագանի մահվան լուրը իմանալուց ժամեր առաջ հենց ինքն է հնչեցրել դպրոցի առաջին զանգը…

Սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված Վաչագան Վարդանյանը Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր։ 8 ամիս առաջ էր մեկնել պարտադիր զինվորական ծառայության։

«Համեստ ու խելացի տղա էր։ Մասնակցում էր հասարակական աշխատանքներին, ամենուր ակտիվություն էր ցուցաբերում, միայն լավն են լսել իր մասին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լանջիկի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանը։

Նա ընտանիքի ավագ զավակն էր, ուներ փոքր քույր ու եղբայր։ Եղբայրը սովորում է 12–րդ դասարանում ու եղբոր մահվան լուրը իմանալուց ժամեր առաջ, հենց ինքն է հնչեցրել դպրոցի առաջին զանգը։

«Ներքին ձայնս այսօր կարծես ասեր, որ իրեն տամ զանգը, չգիտեմ ինչի… Հետո իմացանք այս բոթը, որից հետո ամբողջ գյուղով շոկի մեջ ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լանջիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ծովիկ Հովհաննիսյանը։

img6827_ww6vQ.jpeg

Տիկին Հովհաննիսյանը հուզմունքով է հիշում է` ծառայության մեկնելուց առաջ Վաչագանի խոսքերը. «Գնում եմ պարտքս կատարեմ, երկիրը ունի մեր կարիքը»։

Վաչագանի հայրը հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, վերջին մեկ տարին աշխատում է Երևանում։ Մայրը տնային տնտեսուհի է։ Երկուսն էլ լուրջ առողջական խնդիրներ ունեն, դրա համար Վաչագանը շատ բան իր վրա էր վերցրել։

«Աշխատող տղա էր, ծնողին օգնում էր ամեն ինչով»,– ասաց տնօրենը։

 

Like this post? Please share to your friends: