
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։