«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայում վերապատրաստման կուրսեր էր անցել»,— «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է սեպտեմբերի 2-ին պայթյունի հետևանքով մահացած մայոր Արման Բաբաջանյանի ազգականը՝ Գոռ Բաբաջանյանը։
Արման Բաբաջանյանը Սիսիանից է, 32 տարեկան։ Ամուսնացած է, ունի երեք տղա, որից երկուսը դպրոցական է, մեկը մանկապարտեզ է հաճախում։ Ավագ որդին 10 տարեկան է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։