Փքաբլիթների անթերի բաղադրատոմս. մեր ընտանիքում միշտ այսպես են պատրաստել… համն ուղղակի աննկարագրելի է

Փորձեք այնպայման, այս փքաբլիթներն ուղղակի հրաշալի են…փորձված և ստուգված բաղադրատոմս:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 250մլ
  • թարմ խմորիչ՝ 50գ
  • շաքարավազ՝ 3ճ.գ.
  • ալյուր՝  500գ
  • աղ՝ մի պտղունձ
  • վանիլին
  • ձու՝ 5 հատ
  • կարագ՝ 4ճ.գ.
  • սպիրտ՝ 2ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Գոլացնել կաթը, ավելացնել մանրացրած խմորիչը, 1ճ.գ. ալյուր և 1ճ.գ. շաքարավազ: Լավ խառնել և տարան դնել շատ տաք ջրով ավելի մեծ տարայի մեջ:

Հարել 1 ձուն և 4 դեղնուցը՝ 2ճ.գ. շաքարավազի հետ, որ խիտ փրփուր ստացվի:

Մաղել ալյուրը, ավելացնել աղն ու վանիլինը: Միացնել խմորիչով զանգվածի հետ, խառնել: Ավելացնել հարած ձուն, նորից խառնել: Լցնել նաև հալացրած, արդեն սառած կարագը՝ խառնած սպիրտի կամ օղու հետ: Ձեռքերով հունցել այնքան, մինչ խմորը կսկսի պոկվել ձեռքերից: Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել  2-4ճ.գ. կաթ:

Խմորը տեղափոխել մեծ խորը տարայի մեջ, ծածկել սրբիչով և թողնել, որ բարձրանա:

Խմորը դնել սեղանին, տրորել և գրտնակել՝ 0,5սմ հաստությամբ շերտ ստանալով: Կլորակներ կտրել և դնել տախտակի վրա: Սպասել 10 րոպե:

Խորը թավայի մեջ 2 մատ բարձրությամբ ձեթ լցնել և տաքացնել: Թուլացնել կրակը և մեջը տապակել նախապատրաստված փքաբլիթները՝ երկու կողմից:

Մեջը խոհարարական ներարկիչով մի քիչ մուրաբա լցնել և շաքարի փոշի ցանել:

Пончики с начинкой - пошаговый рецепт приготовления с фото

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ