Տորթ «Միլկա»․․․ հավատացնում ենք, որ սա կդառնա ձեր սիրելի թխվածքը․ շատ հեշտ է պատրաստվում և օգտագործվում են պարզ բաղադրիչներ

Տորթն ուղղակի հալվում է բերանում, իսկ տեսքի մասին էլ խոսք չկա։ Խորհուրդ ենք տալիս փորձել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 4 լիքը ճ․գ ալյուր
  • 4 ձու
  • 4 ճ․գ․ շաքարավազ
  • 3ճ․գ․ կակաո
  • 1թ․գ․ փխրեցուցիչ
  • 4ճ․գ․ տաք ջուր

Картинки по запросу "Торт «Милка»"

կրեմի համար․

  • 670մլ կաթ
  • 170գ կարագ, սենյակային ջերմաստիճանի
  • 2,5ճ․գ․շաքարավազ
  • 70գ սպիտակ շոկոլադ
  • 70գ կարտոֆիլի կրախմալ
  • 100գ շաքարի փոշի

շոկոլադե ջնարակ․

  • 140գ կաթնային շոկոլադ
  • 3ճ․գ․ կաթ
  • 100գ կարագ

Картинки по запросу "Торт «Милка»"

Պատրաստման եղանակ․

Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ փքուն խիտ զանգված կստացվի։ Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև կակաոն, աստիճանաբար միացնել ձվային զանգվածի հետ։ Վերջում ավելացնել ջուր և խառնել։ Խմորը բաժանել 2 հավասար մասերի և լցնել բացվող կողքերով, յուղաթղթով ծածկած տապակի մեջ՝ 20սմ տրամաչափով։ Թխել կորժերը նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 15 րոպե։ Պատրաստի կորժը թողնել տապակի մեջ 15 րոպե, և միայն մի քիչ սառելուց հետո հանել։

100մլ կաթը խառնել շաքարավազի և կրախմալի հետ։ Կաթի մնացած մասը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կտորների բաժանած  սպիտակ շոկոլադը։ Դնել կրակին՝ անդադար խառնելով տաքացնել։ Թուլացնել կրակը, ավելացնել կրախմալով խառնուրդը։ Տաքացնել՝ մինչ խտանալը։ Թողնել, որ սառի։ Կարագը հարել շաքարի փոշու հետ և հարելու ընթացքում ավելացնել նաև եփած կրեմը։

Խառնել ջնարակի բոլոր բաղադրիչները և դնել եռացող ջրի գոլորշու վրա, հալացնել՝ անդադար խառնելով։ Թողնել, որ սառի, սակայն մնա հեղուկ վիճակում։

Մի բիսկվիթը դնել բացվող կողքերով ֆորմայի մեջ և լցնել կրեմի կեսը։ Ուղարկել սառնարանը։ Մոտ կես ժամ անց լցնել ջնարակի կեսը, ծածկել երկրորդ բիսկվիթով, լցնել մնացած կրեմը և ջնարակը։ Եթե մինչ այդ ջնարակը պնդացել է, կարող եք կրկին հալացնել գոլորշու վրա։

Տորթը թողնել սառնարանում մի քանի ժամ և հետո կտրատել տաք ջրի մեջ թրջած դանակով։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ