Տնական խաչապուրի, որը պատրաստվում է առանց խմոր հունցելու

Շատ համեղ ուտեստ է, որը պատրաստելու համար ժամանակ միշտ էլ կարելի է գտնել: Այս բաղադրատոմսը կօգնի համեղ և սննդարար, իսկ ամենակարևորը՝ արագ խաչապուրի պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • պինդ պանիր՝ 200գ
  • թթվասեր՝ 200գ
  • սամիթ՝ 100գ
  • ձու՝ 2 հատ
  • ալյուր՝ 2ճ.գ.
  • ձեթ՝ 2ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչ միասեռ զանգված կստացվի: Թավայի մեջ ձեթ լցրեք և տաքացրեք:

Գդալով լցրեք խմորը, հավասարեցրեք, փակեք թավայի կափարիչը և սպասեք 5-7 րոպե:

Դրանից հետո զգուշությամբ շուռ տվեք խաչապուրին և տապակեք մյուս կողմից՝ ևս 5-7 րոպե:

Համեղ է և սառը, և տաք վիճակում:

Картинки по запросу Хачапури, которое готовится без замешивания теста

Բարի ախորժակ:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ