Տարիներով փորձված բաղադրատոմս․ խմորիչով խմոր՝ ընդամենը 5 րոպեում

Այս խմորով կարելի է պատրաստել ցանկացած կարկանդակ, խմորով նրբերշիկ, պիցցա․․․Խմորը 3 օր կարելի է պահել սառնարանում։ Նույնիսկ եթե առաջին անգամ եք պատրաստում, միևնույնն է, այն ձեզ մոտ կստացվի։

Картинки по запросу Дрожжевое тесто

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթ՝ 500մլ
  • ալյուր՝ 700գ
  • շաքարավազ՝ 2ճ․գ․
  • աղ՝ 0,5թ․գ․
  • ձեթ՝ 2ճ․գ․
  • խմորիչ՝ 11գ

Похожее изображение

Պատրաստման եղանակ․

  • Խորը տարայի մեջ լցնել 4 բաժակ ալյուրը և խմորիչը։ Քիչ-քիչ ավելացնել գոլ կաթը, շաքարավազը, աղը, ձեթը։ Բոլոր բաղադրիչները խառնել գդալով։
  • Աստիճանաբար ավելացնել ևս 1 բաժակ ալյուր։ Խմորը դնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը։ Խմորը կարելի է օգտագործել 2 ժամ անց։
  • Սակայն եթե խմորը մնա սառնարանում ավելի երկար ժամանակ, դրա հետ ոչինչ չի լինի։
  • Այն կարելի է հունցել երեկոյան, իսկ առավոտյան որևէ համեղ բան պատրաստել։
  • Խմորը պատրաստ է։ Հանել այն տոպրակից, թաթախել ալյուրի մեջ և պատրաստել՝ ինչ անհրաժեշտ է։

Картинки по запросу Дрожжевое тесто

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ