Պարզ, համեղ ու ախորժելի թխվածքաբլիթ՝ «Համբույր»․․․ պատրաստվում է հասարակ և պարզ բաղադրիչներից

Այսօր կիսվում ենք հետաքրքիր և շատ համեղ թխվածքաբլիթի բաղադրատոմսով։ Պատրաստելով՝ կհամոզվեք, որ ամենապարզ, բայց համեղ թխվածքներից մեկն է։

 

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 250գ ալյուր
  • 250գ մարգարին
  • 250գ կաթնաշոռ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1/2թ․գ․ սոդա՝ քացախով մարած

Печенье Поцелуйчики с творогом | XCOFFEE.RU | Яндекс Дзен

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին թողնել, որ մարգարինը տաքանա՝ հասնելով սենյակային ջերմաստիճանի։ Չհալացնել։

Դրանից հետո կտրատել մարգարինը՝ կաթնաշոռի հետ միասին, շատ մանր կտորների։ Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը՝ խմոր հունցելով, իսկ վերջում էլ լցնել մարած սոդան։

Երբ խմորը պատրաստ լինի, ընկույզի չափ փոքր կտորներ պոկել, գնդիկի ձև տալ, տափակացնել ձեռքով, որ շրջանակներ ստացվեն։

Յուրաքանչյուր շրջանակը թաթախել շաքարավազի մեջ՝ միայն մի կողմից, ծալել՝ շաքարավազը թողնելով ներում։ Պիտի ստացվի կիսալուսին։

Կիսալուսինը թաթախել շաքարավազի մեջ՝ նորից միայն մի կողմից, և ծալել, որ ստացվի եռանկյուն։

Եռանկյունի արտաքին մասն էլ թաթախել շաքարավազի մեջ․ դա լինելու է թխվածքաբլիթի վերևի կողմը։

Նախապատրատված թխվածքաբլիթները դնել ձեթով պատված տապակի մեջ և ուղարկել մինչ 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Թխել՝ մինչ ոսկեգույն երանգ ստանալը։

Թխվածքաբլիթ՝ «Համբույր»-ը պատրաստ է։ Կանչեք ընտանիքի անդամներին։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ