Չեմ սպասում, որ խմորը բարձրանա, մի անգամից տապակում եմ․ արագ կարկանդակներ՝ բամբակի պես փափուկ

Այսպիսի խմորից պատրաստված կարկանդակները ստացվում են փքուն, փափուկ և անչափ համեղ։ Այնպես որ փորձեք, հատկապես, որ  խմորի բարձրանալուն սպասելու կարիք չկա։

6 (1)

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ խմորի համար․

  • 0,5 ճ․գ․ աղ
  • 50գ թարմ խմորիչ
  • 250մլ գոլ ջուր
  • 1ճ․գ․շաքարավազ
  • 250մլ եռման ջուր
  • 550գ +200գ ալյուր
  • 35գ բուսայուղ

միջուկը կարող է լինել ցանկացած․ 

  • եփած աղացած միս՝ մանրացրած սոխի հետ տապակած
  • կարտոֆիլի պյուրե՝ տապակած սոխով ու կանաչիով
  • եփած մանրացրած ձու՝ կանաչ սոխի հետ տապակած

ПИРОЖКИ КАК ПУХ БЕЗ ДРОЖЖЕЙ И ЗАМОРОЧЕК. - YouTube

Պատրաստման եղանակ․

Գոլ ջուրը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազը, աղը, բուսայուղը և խմորիչը։ Լավ խառնել։

550գ ալյուրը մաղել ու լցնել հեղուկի մեջ, խառնել։ Ավելացնել եռման ջուրը և ևս մի անգամ արագ խառնել։

Սկզբում խառնել փայտե գդալով, այնուհետև լցնել մնացած ալյուրը և սկսել ձեռքերով խմոր հունցել։

Մի կտոր խմոր վերցնել՝ մոտ 65գ քաշով։ Դնել այն ալյուրոտ տախտակի վրա և գրտնակել՝ միջին չափի շրջան ստանալով։ Մեջտեղի հատվածում միջուկ դնել ու ամրացնելով եզրերը՝ կարկանդակի ձև տալ։

Տապակի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել ու տապակել կարկանդակները՝ կարով դեպի ներքև դնելով։ Կրակը պիտի լինի միջին, իսկ կարկանդակները յուրաքանչյուր կողմից տապակել մի քանի րոպե։

Быстрые Пирожки- Мягкие Как ПУХ Плюс Рецепт Вкуснейшей начинки ...

Բարի ախորժակ։

Նայեք Anhasce cnvacner Սերիալը անցնելով հղումով

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ