Շոկոլադե բիսկվիթ՝ եռման ջրով․ չափավոր քաղցր և խոնավ է ստացվում․ մեր բոլոր տորթերն այսպես եմ պատրաստում

Այսպիսի բիսվիթը կարող է լինել հիանալի հիմք տորթի համար կամ կարող եք այն մատուցել առանց որևէ կրեմի, քանի որ ստացվում է չափավոր խոնավ և քաղցր։

Картинки по запросу "Шоколадный бисквит на кипятке — умеренно влажный и вкусный"

Եթե տորթ պատրաստեք, լրացուցիչ խոնավեցնելու կարիք չկա։ Կարևոր է օգտագործել առանց հոտի ձեթ, որպիսի բիսկվիթի բույրը չկորի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 240գ ալյուր
  • 40գ կակաո փոշի
  • 2 ձու
  • 150գ մածուն
  • 200գ շաքարավազ
  • վանիլին
  • 100մլ ձեթ
  • 200մլ եռման ջուր
  • 5գ փխրեցուցիչ
  • 4գ սոդա
  • աղ

Картинки по запросу "Шоколадный бисквит на кипятке — умеренно влажный и вкусный"

Պատրաստման եղանակ․

Մաղել ալյուրը, ավելացնել փխրեցուցիչը, կակաոն և սոդան։ Խառնել։

Առանձին հարել ձուն, ավելացել աղը, շաքարավազը և վանիլինը։ Հարել՝ միչ փքուն զանգված կստացվի։ Ավելացնել ձեթը և 2-3 րոպե հարել։ Անդադար հարելու ընթացքում լցնել նաև մածունը։

Միացնել չոր և հեղուկ խառնուրդները,1 րոպե խառնել ձեռքի հարիչով։

24սմ տրամաչափով  տապակը ծածկել յուղաթղթով։

Ստացված խմորի մեջ լցնել եռման ջուրը և արագ խառնել։ Խմորը լցնել տապակի մեջ և ուղարկել մինչ 160 ջերմաստիճանի նախօրոք տաքացրած ջեռոցը։ Թխել 45 րոպե։

Պատրաստի բիսկվիթը թողնել, որ 15-20 րոպե սառի, ինչից հետո հանել տապակից։ Սառելուց հետո մատուցել կամ տորթ պատրաստել։

Шоколадный бисквит на кипятке - умеренно влажный и вкусный

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ