Շատ փափուկ, նուրբ կարկանդակներ․․․ որքան էլ պատրաստեք, միշտ քիչ է լինում

Բաղադրատոմսը շատ հարմար է և պարզ, իսկ այս խմորից կարկանդակներ պատրաստելը հաճույք է պատճառում։ Արդյունքը միանշանակ կարդարացնի ձեր սպասումները։

Screenshot_1

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 125մլ գոլ ջուր
  • 125մլ գոլ մածուն
  • 100մլ ձեթ
  • 1ճ․գ․ շաքարավազ
  • մի պտղունձ աղ
  • 5գ խմորիչ
  • 1 ձու
  • 500-600գ ալյուր
  • միջուկը՝ ըստ ձեր ցանկության

Պատրաստման եղանակ․

Ջուրը, մածունը և ձեթը լցնել խորը տարայի մեջ, խառնել։ Ի դեպ, ցանկության դեպքում ձեթի քանակը կարող եք նվազեցնել, դա ոչ մի կերպ չի անդրադառնա կարկանդակների համի վրա։

Այնուհետև ավելացնել ձվի սպիատակուցը, խմորիչը, շաքարավազը և աղը։ Պետք է լավ խառնել, իսկ հետո մաղելով լցնել ալյուրը՝ մաս-մաս։ Խառնել և խմոր հունցել։ Ստացվում է փափուկ խմոր, քիչ կպչուն։

Screenshot_2

Ծածկել տոպրակով ու սրբիչով, դնել տաք տեղում։ Սպասել մոտ 1 ժամ։

Այդ ընթացքում կարող եք պատրաստել միջուկը։ Օրինակ, եփած տրորած կարտոֆիլին ավելացնել համեմունքներ և մանրացրած կանաչի։

Screenshot_3

Խմորը, որն արդեն բարձրացել է, լավ տրորել և բաժանել 12 մասի, գնդիկների ձև տալ։

Screenshot_4

Դրանից հետո յուրաքանչյուր գնդիկը գրտնակել, միջուկ դնել և փաթաթել նրբաբլիթի պես․ սկզբում ծալել վերևի ու ներքևի եզրերը դեպի ներս, և ռուլետի պես փաթաթել։

Կարևոր է լավ ամրացնել, որ կարկանդակները չքանդվեն։

Screenshot_6

Screenshot_6

Screenshot_7

Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դնել նախապատրաստված կարկանդակները, դեղնուց քսել և թույլ կտրվածքներ անել։ Թողնել տապակի մեջ մոտ 15 րոպե։

Screenshot_8

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, մեջը ուղարկել կարկանդակները, թխել 30 րոպե։

Screenshot_9

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ