Նա շոկոլադը դրեց ջեռոցը․․․ տեսնելով արդյունքը՝ ինքս էլ շտապեցի նույնն անել

Երբեմն ամենահամեղ ուտեստն ունենում է ամենապարզ պատրաստման եղանակը։ Երբ տեսնեք, թե ինչ է ստացվել սովորական շոկոլադից, ինքներդ էլ կցանկանաք նույն կերպ վարվել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • շերտավոր խմոր
  • շոկոլադե սալիկ
  • 1 ձու
  • ընկույզ

Պատրաստման եղանակ․

Սեղանը ծածկել յուղաթղթով, և դրա վրա դնել գրտնակած շերտավոր խմորը։ Շոկոլադը դնել խմորի շերտի մեջտեղի հատվածում, ինչպես նկարում է պատկերված։

1

Այժմ խմորի վրա 2սմ լայնությամբ կտրվածքներ անել։ Սկսել շոկոլադից դեպի խմորի եզրեր, կտրվածքներն անել թեքությամբ։ Պիցցայի համար նախատեսված դանակով ավելի հարմար է, բայց կարող եք կտրել նաև սովորական սուր դանակով։

2

Կտրվածքներ անել նաև մյուս կողմում։

3

Այժմ խմորի կտրվածքները ծալել սալիկի վրա․ սկզբում աջ կողմից, հետո՝ ձախ, կրկին աջ և ձախ։ Պիտի հյուս հիշեցնող ծալվածք ստացվի։

4

Ահա վերջնական արդյունքը։ Կարևոր է, որ շոկոլադը լիովին փակված լինի։

5

Հարած ձու քսել խմորի մակերեսին։

6

Զարդարել մանրացրած ընկույզով և ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը։ Թխել 200 ջերմաստիճանի ներքո։

7

20-25 րոպե անց ձեր գլուխգործոցը պատրաստ է։

8

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ