Մսով լցոնած կարտոֆիլ…ավելի պարզ և համեղ ուտեստ չեք փորձել

Հիանալի մտահղացում է՝ ինչպես ամենօրյա, այդպես էլ տոնական սեղանի համար: Մսով լցոնած կարտոֆիլ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 15 հատ
  • աղացած միս՝ 250գ
  • սոխ՝ 1 հատ
  • տոմատի մածուկ
  • աղ
  • սև պղպեղ
  • թթվասեր՝ 50գ
  • կարագ՝ 50գ

Պատրաստման եղանակ.

  • Մաքրում ենք կարտոֆիլը և հանում միջուկը: Կիսաեփ ենք անում:
  • Մսին ավելացնում ենք աղացած սոխը, աղ ու պղպեղ: Կարտոֆիլի մեջ լցնում ենք ֆարշը և դնում ջեռոցի տապակի մեջ:
  • Խառնում ենք թթվասերն ու տոմատի մածուկը, ավելացնում ենք աղ և մի քիչ ջուր, նաև կարագը:
  • Խառնուրդը լցնում ենք կարտոֆիլի վրա և ուղարկում 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ կես ժամով:

 

Картинки по запросу Картофель, фаршированный мясом.

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: