Փքաբլիթները պատրաստելու համար պահանջվում են շատ քիչ ու հասանելի բաղադրիչներ։
Անհրաժեշտ է․
- ձեթ՝ 80մլ
- կարագ՝ 1ճ․գ․
- տաք կաթ՝ 160մլ
- շաքարավազ՝ 80գ
- չոր խմորիչ՝ 10գ
- ձու՝ 1 հատ
- աղ՝ մի պտղունձ
- վանիլին
- ալյուր՝ 400գ
Պատրաստման եղանակ․
Խառնել կարագն ու ձեթը, դնել կրակին և տաքացնել՝ մինչ կհալվի ու համասեռ զանգված կստացվի։
Տաք կաթը խառնել խմորիչի ու շաքարավազի, վանիլինի, ձվի ու աղի հետ։
Միացնել երկու զանգվածները և խառնել։
Մաղել ալյուրը ու մաս-մաս ավելացնել հեղուկին, խառնել և խմոր հունցել։
Ծածկել տոպրակով և թողնել տաք տեղում՝ 30 րոպե։
Տապակը ծածկել յուղաթղթով։
Խմորը բաժանել փոքր կտորների, յուրաքանչյուրին գնդիկի ձև տալ, հետո ձեռքով տափակացնել գնդիկը, մեջտեղի հատվածում բաժակով փոսիկ անել և դնել տապակի մեջ։
Ծածկել սրբիչով և թողնել ևս 20 րոպե։
Նորից փոսիկ անել մատներով, փքաբլիթին հարած ձու քսել։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 20-30 րոպե։
Փոսիկի մեջ լցնել ցանկացած ջեմ, մուրաբա կամ շոկոլադե մածուկ, շաքարի փոշի ցանել և մատուցել։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը