Մեր մանկության փքաբլիթները․․․ համեղ, ախորժելի, օգտակար, և ամենակարևորը՝ շատ արագ

Այս փքաբլիթներից միշտ պատրաստում էր մայրիկս, անփաչ համեղ է ստացվում։ Պատրաստվում են պարզ բաղադրիչներից, որոնք միշտ կան ձեռքի տակ։

Картинки по запросу "Пончики с творогом, которые мы помним с детства"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 ձու
  • 300գ կաթնաշոռ
  • 5 ճ․գ․ շաքարավազ
  • 250գ ալյուր
  • 0,5թ․գ․ աղ
  • 0,5թ․գ․ սոդա
  • 1թ․գ․ քացախ
  • վանիլին
  • ձեթ
  • շաքարի փոշի

Картинки по запросу "Пончики с творогом, которые мы помним с детства"

Պատրաստման եղանակ․

Ձուն և շաքարավազը հարել՝ մինչ փքուն փրփուր կառաջանա։

Ստացված զանգվածին ավելացնել կաթնաշոռը և նորից հարել։

Լցնել աղը, քացախով մարած սոդան և մի քիչ վանիլին։ Շարունակել հարել։

Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խառնել։ Պիտի փափուկ խմոր ստացվի։ Կարևոր է, որ չկպչի ձեռքերին։ Ստացված խմորը դնել սեղանին։

Բաժանել մի քանի մասի և երկարացնել։ Յուրաքանչյուրը կտրատել փոքր կտորների և գնդիկի ձև տալ։

Տաքացրած թավայի մեջ ձեթ լցնել և տապակել փքաբլիթները։ Դրանք պիտի ամբողջովին ձեթի մեջ սուզվեն։ Տապակել՝ մինչ ոսկեգույն դառնալը։ Տապակելիս մի քանի անգամ շուռ տալ ձեթի մեջ։

Картинки по запросу "Пончики с творогом, которые мы помним с детства"

Տապակած փքաբլիթները դնել անձեռոցիկի վրա, իսկ երբ սառեն, տեղափոխել մատուցվող ափսեի մեջ և շաքարի փոշի ցանել։

Картинки по запросу "Пончики с творогом, которые мы помним с детства"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ