Մեր մանկության տորթը «Արջուկ»… ամենապարզ, հասանելի բաղադրիչներից պատրաստվող՝ ախորժելի ու փափուկ թխվածք

«Արջուկ» տորթի համրը ծանոթ է շատերին, այն ունի երկար տարիների պատմություն: Առաջարկում ենք պատրաստել ձեր մտերիմների համար այս անչափ համեղ, փափուկ թխվածքը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմոր.

  • եփած խտացրած կաթ՝ 350գ
  • 300գ թթվասեր
  • 1թ.գ. սոդա
  • 3 ձու
  • 2ճ.գ. կակաո
  • 300գ ալյուր

կրեմ.

  • 200գ կարագ
  • եփած խտացրած կաթ՝ 350գ
  • վանիլին

ջնարակի համար.

  • 2ճ.գ. կակաո
  • 1ճ.գ. թթվասեր

 

Պատրաստման եղանակ.

Խտացրած կաթը, ձուն, թթվասերը լավ հարել, ավելացնել սոդան ու ալյուրը: Խառբելուց հետո բաժանել 2 հավասար մասերի:

Խմորի մի կեսի մեջ լցնել կակաոն:

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 200 ջերմաստիճանի: Թխել 2 կորժերը յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Թխվելու ժամանակը կախված է տապակի չափից: Պատրաստ լինելը կարող եք ստուգել փայտե չոփիկով: Թողնել, որ կորժերը սառեն:

Հարել կրեմի համար նախատեսված բաղադրիչները՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Կորժերը ցանկության դեպքում թրջել օշարակով, կրեմ քսել:

Միացնել ջնարակի համար նախատեսված բաղադրիչները, դնել թույլ կրակին ու անդադար խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Երբ այն մի քիչ սատի, լցնել տորթի վրա:

Զարդարել ըստ ցանկության: Սառնարանում մի քանի ժամ թողնելուց հետո՝ վայելել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ