Հավի մսով ամենանուրբ և ախորժելի կոտլետները՝ «Թռչնի կաթ»․․․ միջուկն ուղղակի աննկարագրելի է․․․

Այս ուտեստի անվանումն արդեն ամեն ինչ ասում է։ Կոտլետները ստացվում են անհավանական համեղ, նուրբ և հյութեղ։

Нежнейшие котлеты «Птичье молоко»: название говорит за себя ...

 

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 500գ աղացած հավի միս
  • 2-3 կտոր սպիտակ հաց
  • 1 սոխ
  • 2 հում ձու
  • 2 եփած ձու
  • սամիթ կամ մաղադանոս
  • 200մլ կաթ
  • 0,5ճ․գ․ ալյուր
  • 100գ քերած պինդ պանիր
  • 20գ կարագ
  • աղ, պղպեղ
  • սոդա՝ դանակի ծայրով

Нежнейшие котлеты «Птичье молоко»: название говорит за себя ...

Պատրաստման եղանակ․

Հացը թրջել 100մլ կաթի մեջ։ Աղալ սոխը՝ հացի ու կաթի հետ միասին, որի մեջ այն թրջած է եղել։

Ավելացնել աղացած միսը, համեմել աղով, պղպեղով, լավ խառնել։

Նախապատրաստել միջուկը․ եփած ձուն․ պանիրը և սառը կարագը քերիչով անցկացնել, ավելացնել մանր կտրատած կանաչին, խառնել։

Մի քիչ միս վերցնել, ձեռքով տափակացնել, մեջտեղի հատվածում  միջուկ դնել։

Ամրացնել եզրերը՝ կոտլետ ձևավորելով։

Առանձին հարել հում ձուն՝ 100մլ կաթի հետ, ավելացնել ալյուր, սոդա, մի քիչ աղ ու պղպեղ։

Յուրաքանչյուր կոտլետը թաթախել մեջը և տապակել լավ տաքացրած ձեթի մեջ։

Այսպիսի կոտլետները հիանալի կարող են համադրվել կարտոֆիլի պյուրեի, թարմ կամ մարինացված վարունգի հետ։

Нежнейшие котлеты «Птичье молоко»: название говорит за себя ...

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: