Հավի կրծքամսով աղցան, որ գերել է բազմաթիվ սրտեր…

Այս աղցանն անչափ համեղ է և օգտակար, պատրաստվում է շատ արագ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  •  2 հավի կրծքամիս
  • 3 վարունգ
  • 200գ կորեական գազար
  • 200գ պանիր
  • 2 պճեղ սխտոր
  • մայոնեզ կամ թթվասեր
  • կանաչի

Պատրաստման եղանակ.

Եփած հավի կրծքամիսը կտրատել կամ ձեռքերով թել-թել անել: Կտրատել նաև վարունգը, իսկ պանիրն անցկացնել խոշոր քերիչով:

Խառնել վարունգը, կրծքամիսը, պանիրը, գազարը, ճզմած սխտորը, մանրացրած կանաչին և համեմել թթվասերով:

Խառնել և մատուցել:

Բարի ախորժակ:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ