Համեղ, խրթխրթան, ախորժելի չեբուրեկի…կարծում ենք՝ բոլորն են սիրում

Այս բաղադրատոմսի մեջ ոչ մի ավելորդություն չկա. միայն պարզ բաղադրիչներ և հեշտ գործողություններ:

Картинки по запросу Хрустящие чебуреки

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 3.5 բաժակ
  • ջուր՝ 1 բաժակ
  • ձու՝ 1 հատ
  • կարագ՝ 100գ
  • խոզի միս՝ 500գ
  • սոխ՝ 2-3 հատ
  • ձեթ
  • աղ
  • սև պղպեղ

Картинки по запросу Хрустящие чебуреки

Պատրաստման եղանակ.

Կարագը հալացնել, թողնել, որ մի քիչ սառի, և հարել ձվի հետ միասին:

Մաղել ալյուրը, 0.5թ.գ. աղ, եռման ջուր ավելացնել և լավ խառնել: Ավելացնել ձուն և կարագը:

Խմոր հունցել, թողնել, որ մի քիչ հանգստանա, ծածկել սրբիչով: Սոխն ու միսը աղալ, աղ և սև պղպեղ ավելացնել, խառնել:

Խմորից կտրել փոքր կտորներ, գրտնակել: Խմորի մի կողմում մի քիչ միս և կարագի փոքր կտոր դնել, ծածկել խմորի մյուս կեսով և ամրացնել եզրերը:

Տապակել մեծ քանակությամբ ձեթի մեջ՝ լավ տաքացրած թավայի մեջ:  Պատրաստի չեբուրեկիները դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը դուրս գա:

Картинки по запросу Хрустящие чебуреки

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ