Կիսվում ենք լոլիկի փակոցի հրաշալի բաղադրատոմսով

Բաղադրությունն ու պատրաստման եղանակը.

  • Բանկաները ստերիլիզացնում ենք և դնում 1-2 պճեղ սխտոր, ավելացնում ենք դափնետերև և դնում միջին չափի լոլիկներ:
  • Լոլիկի վրա եռման ջուր ենք լցնում և ծածկում կափարիչով:
  • 15 րոպե անց լոլիկի ջուրը լցնում ենք կաթսայի մեջ և հասցնում եռման աստիճանի:

Լոլիկով բանկաների մեջ ավելացնում ենք.

  • 1 աղանդերային գդալ աղ
  • 2 աղ.գ. շաքարավազ
  • 4 հատիկ սև պղպեղ
  • գդալի ծայրով համեմի սերմ և նույն քանակությամբ կիտրոնաթթու:

Եռման ջուրը կրկին լցնում ենք բանկաների մեջ, փակում և բանկաները շուռ ենք տալիս և թողնում այնդպես՝ մինչ լիարժեք սառելը:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!