Կարտոֆիլային պիցցա թավայի մեջ՝ ընդամենը 10 րոպեում․․․չափազանց պարզ բաղադրատոմս

Ահա թե ինչպես կարելի է ընդամենը 10 րոպեում շատ հեշտ և արագ պատրաստել ախորժելի և համեղ պիցցա․․․նույնիսկ ջեռոցը միացնելու կարիք չկա։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարտոֆիլ՝ 4 հատ
  • աղ, պղպեղ
  • ձու՝ 1 հատ
  • ալյուր՝ 2ճ․գ․ ոչ լիքը
  • մայոնեզ՝ 2ճ․գ․
  • եփած երշիկ՝ 100-150գ
  • ապխտած երշիկ՝ 100-150գ
  • պանիր՝ 100գ
  • լոլիկ՝ 1-2 հատ

Պատրաստման եղանակ․

Սկզբում պատրաստել միջուկը։ Դրա համար անհրաժեշտ է ձողիկների կտրատել երշիկները, լոլիկը։

Պանիրն անցկացնել խոշոր քերիչով։

Միջին չափի կարտոֆիլները մաքրել և անույնպես խոշոր քերել։

Կարտոֆիլին ավելացնել ձուն, համեմել աղով և պղպեղով, լցնել ալյուրը և լավ խառնել։

Թավայի մեջ քիչ ձեթ լցնել, տաքացնել։ Լցնել նախապատրաստված կարտոֆիլը և բաշխել ամբողջ թավայի մակերեսին։

Տապակել մոտ 5 րոպե, մինչ ոսկեգույն կդառնա։ Շուռ տալ, տապակած կողմի վրա քսել մայոնեզը, դնել լոլիկը,

կտրատած երշիկը և վերջում էլ քերած պանիրը։ Ծածկել թավայի կափարիչը և եփել 5-10 րոպե։

Պատրաստի պիցցան մատուցել։ Վստահ եղեք, սա շատ համեղ է։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ